Մատչելիության հղումներ

Ռուսական կողմն ԱՄՆ-ին է փոխանցել դեպի Պուտինի նստավայր «ուղղված ԱԹՍ-ի տվյալները»


Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Իգոր Կոստյուկովը ամերիկյան կցորդին է փոխանցել, ռուսական կողմի ներկայացմամբ, նախագահ Պուտինի նստավայր թռչող ԱԹՍ-ի տվյալները:

Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության՝ փոխանցված անօդաչու թռչող սարքի կառավարման մեխանիզմը պարունակում է տվյալներ, որոնք ապացուցում են, որ ուկրաինացի զինվորականներն այս շաբաթ հարված են հասցրել Ռուսաստանի նախագահի նստավայրին:

Երկուշաբթի օրը Մոսկվան Կիևին մեղադրել է Ռուսաստանի հյուսիսում գտնվող Նովգորոդում նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին 91 հարվածային անօդաչուների միջոցով հարվածելու փորձի մեջ: Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը կվերանայի իր բանակցային դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում:

Ուկրաինան հերքում, արևմտյան երկրները վիճարկում են Ռուսաստանի տեղեկատվությունը ենթադրյալ հարվածի փորձի մասին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG