ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ևս ժամանել է Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայր, որտեղ անցկացվում են ԱՄՆ - Իրան բանակցությունները:
Գրոսին X-ում գրառում է կատարել, որում ողջունել է բանակցությունները իբրև «կրիտիկական պահ», հայտարարելով. - «Կարևոր է դիվանագիտությանը ընձեռել հաջողելու ամեն մի հնարավորություն»:
«Շնորհակալություն Շվեյցարիային Գործակալությանը տևական աջակցության և բազմակողմ դիվանագիտությանը իր հանձնառության համար», - նշել է Գրոսին:
ԱՄՆ և Իրանի պատվիրակները ժամանել են Բուրգենշտոկ՝ բանակցելու երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել է, որ շրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել: