Մատչելիության հղումներ

Վենսը և Ղալիբաֆը արդեն Շվեյցարիայում են

Լրացված
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Ցյուրիխ, Շվեյցարիա, 20-ը հունիսի, 2026թ․
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Ցյուրիխ, Շվեյցարիա, 20-ը հունիսի, 2026թ․

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Թեհրանի հետ բանակցությունների, նախօրեին ուշ երեկոյան տեղեկացրել է փոխնախագահի խոսնակը։ Նրան ուղեկցում է կինը՝ Ուշա Վենսը։

«Այնտեղ միայն մեկ-երկու օր կարող եմ մնալ, - նախքան մեկնելը լրագրողներին ասել է Վենսը՝ շարունակելով․ - Հուսով եմ՝ միջուկային հարցում առաջընթաց կգրանցնեք, Լիբանանի հրադադարի հարցում առաջընթաց կգրանցենք։ Դրանք երկու մեծ հարցերն են, որոնց վրա, կարծում եմ, պետք է կենտրոնանալ։ Վստահ եմ՝ իրանցիները նույնպես հարցեր կունենան, որոնք կուզեն քննարկել»։

Ակնկալվում է, որ ամերիկացի բանակցողների շարքում կլինեն նաև ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Շվեյցարական Բուրգենշտոկ հանգստավայրում նրանք կբանակցեն իրանական պատվիրակության հետ, որի կազմում է նաև ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Վենսի ուղևորությունը ուրբաթ էր նախատեսված, սակայն այն հետաձգվել էր, երբ, ըստ տեղեկությունների, Իրանը հետաձգեց բանակցությունները՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների պատճառով։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը երեկոյան էր ժամանել Շվեյցարիա։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակելու են ընթանալ Թեհրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում։

Իրանական պատվիրակության օդանավը ժամանել է Ցյուրիխ, Շվեյցարիա, 20-ը հունիսի, 2026թ․
Իրանական պատվիրակության օդանավը ժամանել է Ցյուրիխ, Շվեյցարիա, 20-ը հունիսի, 2026թ․

«Ողջունում ենք իրանական պատվիրակության ժամանումը Շվեյցարիա», - ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի X-ում արված գրառման մեջ։


XS
SM
MD
LG