Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա, իր խոսքով, եղբայրական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար:

Վայրէջքից անմիջապես հետո նա լուսանկար է հրապարակել Թվիթերում, որտեղ գրել է. «Եղբայրական հարաբերությունները, որ մենք ստեղծել ենք այս տարիների ընթացքում, հիմք են տալիս Վենեսուելայի բարգավաճ ապագան կառուցելու համար»:

Արևմտյան մի շարք պետություններ, այդ թվում՝ Միացյալ նահանգները ամիսներ առաջ հայտարարել են, թե չեն ճանաչում Մադուրոյին որպես երկրի լեգիտիմ նախագահ՝ ընդդիմության դեմ բիրտ գործողությունների և ընտրությունները կեղծելու համար: Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ, և հայտարարել է, թե կհասնի Մադուրոյի պաշտոնանկությանը:

Ռուսաստանը, մինչդեռ, Վենեսուելայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի առաջին օրից աջակցել է Մադուրոյին, և այսօր էլ այդ երկրի ամենախոշոր վարկատուներից մեկն է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG