Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի պետական նավթային ընկերության նկատմամբ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարում է Վենեսուելայի պետական նավթային ընկերության դեմ պատժամիջոցների մասին, Վաշինգտոն, 28-ը հունվարի, 2019թ․
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարում է Վենեսուելայի պետական նավթային ընկերության դեմ պատժամիջոցների մասին, Վաշինգտոն, 28-ը հունվարի, 2019թ․

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի տնտեսության առանցքային դերակատարներից մեկի` երկրի պետական նավթային ընկերության նկատմամբ: Այս մասին ամերիկյան իշխանությունները հայտարարեցին երեկ երեկոյան:

Պատժամիջոցների այս փաթեթով ամերիկյան կողմը չի արգելում Վենեսուելայում արդյունահանված նավթի արտահանումը ԱՄՆ տարածք, սակայն ցանկացած փոխանցում, որ կկատարվի Վենեսուելայի նավթային ընկերությանը, կուտակվելու է արգելափակված հաշվեհամարներում: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG