Մատչելիության հղումներ

Պուտինը իր աջակցությունն է հայտնում Մադուրոյին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Մոսկվա, 3-ը հոկտեմբերի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Մոսկվա, 3-ը հոկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ում վերընտրությունը ԱՄՆ-ը, Եվրամիությունը և լատինամերիկյան պետությունները մերժել են՝ այն «կեղծարարություն» անվանելով:

«ՌԴ նախագահը Մադուրոյին մաղթել է առողջություն եւ հաջողություններ` երկրի առջև ծառացած սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման գործում», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելան ղեկավարում է արդեն հինգ տարի: Կիրակի օրը անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ նա ստացել է քվեարկությանը մասնակցած մոտ 7.6 միլիոն ընտրողների ձայների 68 տոկոսը: Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG