Մատչելիության հղումներ

Մադուրոն ասել է, թե ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումը «անհավանական է, բայց ոչ՝ անհնարին»


Նիկոլաս Մադուրո, արխիվ
Նիկոլաս Մադուրո, արխիվ

CNN Turk հեռուստաընկերությամբ այսօր հեռարձակված հարցազրույցում, Վենեսուելայի փակուղի մղված նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել է ընտրություններ անցկացնելու միջազգային առաջարկը, միաժամանակ երկխոսության պատրաստակամություն հայտնել:

Մադուրոն ասել է, թե բաց է երկխոսության համար` հավելելով, թե ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումը «անհավանական է, բայց ոչ` անհնարին»:

Նա նաև ասել է, թե ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն խախտել է երկրի սահմանադրույունն՝ իրեն հռչակելով ժամանակավոր նախագահ:

Հունվարի 23-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG