Մատչելիության հղումներ

Թրամփը շնորհավորել է Գուայդոյին «Վենեսուելայի նախագահի պարտականությունները ստանձնելու» առթիվ


Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդո, հունվար, 2019թ․
Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդո, հունվար, 2019թ․

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ «նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ»:

«Մադուրոյի դեմ հզոր ցույցեր են ողջ երկրով մեկ», - Թվիթերում գրել է Դոնալդ Թրամփը՝ ընդդիմության հանրահավաքները որակելով որպես «պայքար՝ հանուն ազատության»:

Սպիտակ տան խոսնակը հաստատել է, որ Թրամփն ու Գուայդոն նախօրեին հեռախոսազրույց են ունեցել:

Ինքը՝ Գուայդոն, The New York Times-ում այսօր հրապարակած հոդվածում տեղեկացրել է, որ ընդդիմությունը գաղտնի հանդիպում է ունեցել ուժայինների հետ՝ նախագահ Մադուրոյին պաշտոնանկ անելու շուրջ:

Նահանգներից բացի, Գուայդոյի լեգիտիմությունը ճանաչել են նաև արևմտյան ու լատինաամերիկյան մի շարք երկրներ, Գերմանիան նշել է, որ կգնա այդ քայլին, եթե Մադուրոն մինչև առաջիկա կիրակի չհայտարարի արտահերթ, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մասին:

Նիկոլաս Մադուրոն, որին աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Կուբան, կտրականապես մերժում է հրաժարական տալու և նոր ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG