«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք.- «Ով-ով, բայց Տիգրան Սարգսյանը շատ լավ գիտի, թե ում ձեռքին է կենտրոնացված խոշոր բիզնեսը: Գիտի նաեւ, որ այդ օլիգարխների «հարկային պարտավորությունների չափը» ո'չ ինքն է որոշում, ո'չ էլ Պետեկամուտների կոմիտեի նախագահը: Հայաստանում այս կամ այն օլիգարխին հարկային դաշտ բերելը կամ սնանկացնելը բացառապես քաղաքական որոշում է, իսկ քաղաքական որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը»: