«Շատ անհաջող, անընդունելի հայտարարություն էր, եւ Էրդողանի մոտ միտում է նկատվում խոսել` առանց երկու անգամ մտածելու», - Երեւանում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թոքերը` հավելելով. - «Ես ինտերնետում փորփրեցի` հասկանալու այդ հայտարարությանը թուրքական տարբեր շրջանակների արձագանքը, եւ չկար մեկը, որ չքննադատեր Էրդողանի նշված խոսքերը»:
«Այդ հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ` շանտաժ: Ես չգիտեմ, թե որն էր Էրդողանի իրական նպատակը, բայց միգուցե այն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված հայտնի բանաձեւերի յուրատեսակ արձագանքն էր: Կարծում եմ, դա շանտաժ էր` ուղղված թե' Հայաստանին, թե' միջազգային հանրությանը, բայց կրկնեմ` այն անընդունելի է` չի կարելի քաղաքական բանավեճերում օգտագործել մարդկանց, որոնք հացի փող են վաստակում: Եվ սա է Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերի արձագանքի հիմքում»:
Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման ներկա փուլին` Չեմ Թոքերը այն բնութագրեց որպես «փակուղում գտնվող»: «Գործընթացը, ցավոք սրտի, կանգնել է, եւ կողմերից յուրաքանչյուրը սպասում է դիմացինի քայլին», - նշեց նա:
Խոսելով գործընթացի` փակուղում հայտնվելու պատճառների վերաբերյալ, Թոքերն ասաց, թե կողմերն իրականում ռիսկի դիմեցին: «Անկարայում թերագնահատեցին ադրբեջանական գործոնը, եւ մինչեւ վերջ ազնիվ լինելով` պետք է ասեմ, որ շատերը թուրքական կառավարությունում համարում են, որ հայ - թուրքական նորմալացման բուն գործընթացն ավելի կարեւոր է, քան արդյունքները», - փոխանցեց Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը:
«Հույս չունեմ, թե մոտ ապագայում մեզ կհաջողվի տեսնել հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման արդյունքները: Բայց կարծում եմ, որ միջնաժամկետ կտրվածքով երկու երկրների հասարակությունների` ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, պատմաբանների, գործարարների միջեւ կստեղծվեն լուրջ կապեր, որոնք պետք է շարունակվեն` միմյանց ավելի լավ հասկանալու համար: Եվ, իհարկե, երկու երկրներում ժողովրդավարացման գործընթացները պետք է շարունակվեն, որպեսզի քաղաքացիական հասարակությունն ու ժողովուրդը կարողանան ազդել իրենց օրենսդիր մարմինների վրա` ավելի կառուցողական քայլեր կատարելու համար», - հայտարարեց Չեմ Թոքերը: