Ղազարյանը ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեի հասցեին վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջերս հնչեցրած քննադատությունից հետո «իրենց մեջ մասնագիտական բանավեճ է գնում»` որքանո՞վ են վարչապետի հրապարակած տվյալները մասնագիտական առումով ճիշտ։
Հիշեցնենք, որ այս ապրիլի 15-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատության ենթարկեց Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը` նշելով, թե անցած տարի կոմիտեն մեղմ վերաբերմունք է ցուցաբերել խոշոր հարկատուների նկատմամբ։ Օրինակ, ըստ վարչապետի հրապարակած տվյալների, 2009 թվականին 325 խոշոր հարկատուների մոտ հարկային ստուգումների քանակը ավելացել է 30%-ով, մինչդեռ միջին բիզնեսի մոտ` 250%-ով։
Անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի` նախօրեին ներկայացրած թվերին, թե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հավաքված հարկերի ցուցանիշը 2 միլիարդ դրամով գերազանցել է մինչեւ ճգնաժամը՝ 2008 թվականի առաջին եռամսյակի նույն ցուցանիշը, Արսեն Ղազարյանը, մասնավորապես, նշեց. - «Մասամբ ստվերի մի զգալի մաս մտնում է հարկային դաշտ։ Չուրախանալ այդ թվերով մի քիչ սխալ է։ Այլ հարց է` այդ հարկերը որտեղի՞ց են կուտակվել` աշխատող կազմակերպությունների՞ց, որոնք ավելի շատ են տվել, թե՞ նաեւ ստվերում գտնվողին բերել են հարկային դաշտ»։