Երեւանի քաղաքապետարանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) հերթական անգամ արգելել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Հայաստանցի փորձագետները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում վերլուծում են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, աշխարհում կատարվող իրադարձությունների հնարավոր ազդեցությունը:
Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունների արձագանքներըը ընդդիմության պահանջագրին ընդամենը «տղայական ռեակցիա» են:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը գազի դիմաց վճարում է աշխարհում ամենաթանկ գներից մեկը:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների փետրվարի 25-ի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի հարցը։
Իրավաբան Կարեն Անդրեասյանը նախընտրում է աշխատել այն ժառանգությամբ, որը թողնվել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կողմից:
Կարեն Անդրեասյանի թեկնածությանը Ազգային ժողովը կանդրադառնա առաջիկա քառօրյային:
«Մարիաննա» եւ «Բիոկաթ» ապրանքանիշերի կաթնամթերքը` կարագը, կաթնաշոռը, թթվասերը, մածունը այսօրվանից թանկացել է 7-10 տոկոսով:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2010 թվականը աննախադեպ է գնահատում հայաստանյան զինված ուժերի համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով:
Այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը` պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի ուղեկցությամբ:
Նախկին վարչապետը ներկայիս վարչապետի օրոք չի հիշում որեւէ բարեփոխում, բացի երեխա ծնվելու սերտիֆիկատից:
Ըստ ամերիկացի իրավապահների` հանցախմբի անվանումն է Armenian Power («Հայկական ուժ»):
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ:
Կառավարությունը իր գործողություններով ոչ միայն չի հաղթահարում գնաճը, այլեւ սխալ քայլեր կատարելով նաեւ խրախուսում է գների բարձրացումը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորը:
Երեւանյան շուկաներում 50 կիլոգրամանոց 1 պարկ ալյուրի գինը վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ է բարձրացել` հասնելով 13 հազար դրամի:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը գնաճը զսպելուն ուղղված Կենտրոնական բանկի քայլերի արդյունավետությունը ցածր է համարում:
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, շեշտեց, որ վերջինիս` նախագահի պաշտոնում երկու անգամ ընտրվելիս ՀՀԿ-ն է սատարել:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010 թվականին զգալիորեն վատթարացել է, արձանագրել է Միջազգային ճգնաժամային խումբը իր հերթական զեկույցում:
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) կանխատեսման, այս տարվա առաջին վեց ամիսներին թանկացումների բարձր տեմպը շարունակվելու է:
Շաբաթ օրը ոստիկանությունը, ըստ էության, չհերքեց տեղեկությունը, որ երկու օր առաջ Գյումրիում բերման են ենթարկվել «օրենքով գողեր», որոնց հետ նաեւ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:
Բեռնել ավելին