Դեսպանը կարծում է, որ բանակցությունները կհանգեցնեն ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի արագ կազմմանը:
Հայաստանցի իրավապաշտպանները նշում են, որ երկրում մարդու իրավունքների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
Մայիսի 12-ին լրանում է հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաստատման 17-րդ տարին:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունների որոշումը` մոտ երեք անգամ մեծացնել Աֆղանստանում տեղակայված հայկական ստորաբաժանման կազմը, նշանակում է, որ պաշտոնական Երեւանը խորացնում է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չի համարում:
Ներքաղաքական կյանքում այսօր տեղի են ունենում «շատ բուռն զարգացումներ, որոնք պետք է որակապես փոխեն կյանքը Հայաստանում»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը:
Կառավարությունը գիտի, թե ինչ անել, որպեսզի Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից կրկին ֆինանսական աջակցություն ստանա:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը կարծում է, որ ՀԴՄ կտրոնների համատարած կիրառմամբ փոքր ու միջին բիզնեսում ստվերայնությունը կրճատելու կառավարության նախաձեռնությունը ձախողվել է:
Ուրբաթ օրը ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում` դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, ինչի հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կասկածի տակ է առնում գործող վարչապետի հայտարարությունները միջին խավ ձեւավորելու մտադրության կապակցությամբ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության միջազգայի ճանաչման գործընթացը դանդաղել է:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը ԱԱԽ-ի կազմում է ընդգրկվել որպես իշխող կոալիցիայի մաս կազմող ուժի առաջնորդ:
Շարքային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու» կասկածանքով:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր հիասթափությունը արտահայտեց խոսքի ազատության իրավունքին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` հինգշաբթի օրը հրապարակված անդրադարձից:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ` Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ կառավարության աշխատանքի արդյունավետությունը 0 է:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ասում է, որ ռուս-վրացական համաձայնագրի չեղյալ հայտարարելը «չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության»:
Կողմերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առավել մոտ են եղել 1997 թվականին, BBC-ի ռուսական ծառայությանը ասել է Հայաստանի առաջին նախագահը:
Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի կարծիքով, վերջին շրջանում ռուսական կողմի միջնորդությամբ հաճախակի դարձած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումների նպատակը ղարաբաղյան բանակցային գործընթացի առաջ մղումն է:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը:
Բեռնել ավելին