Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ասում է, որ ռազմական փոխադրումների վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագրի չեղյալ հայտարարելը «չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության եւ որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա»:
Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանության արժանացրեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առաջարկը` չեղյալ հայտարարել 2006-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր արտերկրում գտնվող ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական բեռների փոխադրումը Վրաստանի տարածքով:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանը կկարողանա՞ Վրաստանի տարածքով իր փոխադրամիջոցներով Ռուսաստանից ռազմական բեռներ տեղափոխել, Դավիթ Կարապետյանը պատասխանեց. - «Նման որոշումը որեւէ սահմանափակում չի նախատեսում Վրաստանի տարածքով հայկական ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման համար»:
Հարցին, թե Վրաստանից բացի Հայաստանն այլ ճանապարհով ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնո՞ւմ է, Կարապետյանը այսպես արձագանքեց. - «Հայաստանը ռազմական բեռների մատակարարումը իրականացնում է ըստ անհրաժեշտության եւ նպատակահարմարության` ելնելով տարբեր հանգամանքներից»:
Երկու օր առաջ պաշտոնական այցով Երեւանում էր Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան: Այդ առնչությամբ Դավիթ Կարապետյանը ո´չ հաստատեց, ո´չ էլ հերքեց այն տեղեկությունը, թե Ախալայան եկել էր հայկական կողմին նախօրոք տեղյակ պահելու Ռուսաստանի հետ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու Թբիլիսիի որոշման մասին:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծում է, որ համաձայնագրի չեղյալ հայտարարումը առաջիկայում բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգության ապահովման վրա:
«Հայաստանը միակողմանիորեն իր ամբողջ անվտանգությունը վստահել է Ռուսաստանին` առանց մտածելու, թե դա ինչպես է իրականանալու: Ինչպես հայկական ինտերնետն էր կախված վրացի տատիկի քլունգի մեկ հարվածից, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգությունը կախված է Վրաստանի այս որոշումից: Այսինքն այսքան խոցելի էր մեր անվտանգությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը ասում է, որ թեեւ Վրաստանի այդ որոշումն անակնկալ չէր ո´չ Հայաստանի, ո´չ էլ Ռուսաստանի համար, սակայն այն իր ազդեցությունը կունենա Հայաստանի անվտանգության եւ պաշտպանական պլանավորման վրա:
«Որովհետեւ այն կբարդացնի հայ-ռուսական [ռազմական] կապը: Սա կարող է նշանակել, որ, օրինակ, ռուսական կողմը երբ ցանկանա կապվել Գյումրիում գտնվող իր ռազմաբազայի հետ, պետք է դա անի Կասպից ծովով ու Իրանով, ինչը շատ թանկ կդարձնի այդ կապը: Իսկ եթե Հայաստանը հայտնվի պատերազմի մեջ կամ ճգնաժամում, Ռուսաստանի համար ավելի դժվար կլինի արագորեն օգնել Հայաստանին», - բացատրում է Կիրակոսյանը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանն էլ կարծում է, թե Վրաստանի այդ որոշումը խնդիրներ կառաջացնի, բայց դրանք «լուծելի խնդիրներ են»:
«Ռուսական բազայի սպառազինումը, համալրումը խնդիրներն են, որոնք Ռուսաստանը կկարողանա լուծել: Ռուսական բազան ընդամենը ռուսական բանակի մի մասն է, որը գտնվում է Հայաստանում եւ Ռուսաստանում տեղաբաշխված նրա հիմնական զորամիավորումներից տարածությունը ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր է: Մարտունակության վրա դա ազդել չի կարող», - ասաց Շիրխայանը:
Ապրիլ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ Հայաստանում է Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը, որին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պոստնիկովի այցի նպատակն է «ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների իրականացման գործընթացի ստուգումը եւ վերահսկումը»:
Հարցին, թե արդյո՞ք Պոստնիկովի այցը կապված է Թբիլիսիի որոշման հետ, Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը պատասխանեց, թե պաշտոնական հաղորդագրությունից բացի ոչինչ ավելացնել չի կարող: