Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակած ցուցարարները պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև Կառավարության ողջ կազմն ու Կարեն Կարապետյանը հրաժարական չտան:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի ընթացքում տուժած քաղաքացիներից հինգը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ 79-ամյա Ալբերտ Մնացականյանն «Ազատությանը» պատմեց՝ ոստիկաններն իրեն հրել գետնին են գցել, երբ փորձել է միջամտել որպեսզի նրանք բերման չենթարկեն անչափահաս ցուցարարին։
Երեք ժամ ի վեր մայրուղին փակած ցուցարարները հիմնական Գագարին համայնքի բնակիչներ են: Նրանց փոխանցմամբ՝ շուտով իրենց կմիանան Սևան քաղաքից եկող շուրջ հազար մարդ:
Արշակունյաց 41 հասցեի հարակից ճանապարհը 30 րոպեից ավելի փակ պահած ցուցարարներին մի քանի անգամ ոստիկանները հեռացրին դեպի մայթերը: Վայրկյաններ անց նրանք կրկին դուրս էին գալիս փողոց:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած ցուցարարներից 3-ը ձերբակալված են:
Վաղ առավոտից ոստիկանությունը քաղաքի տարբեր հատվածներից բերման էր ենթարկում ակտիվիստներին։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի տասնյակ ուսանողներ, վաղ առավոտյան մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքից երթ սկսեցին՝ փակելով հարակից ճանապարհներն ու խաչմերուկները:
Այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն էր «Իմ քայլը» քայլերթը նախաձեռնած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը: Ստորև ներկայացնում ենք մի հատված Փաշինյանի հետ մեր զրույցից:
Սերժ Սարգսյանի՝ արդեն վարչապետի պաշտոնում հետագա պաշտոնավարման դեմ ակցիաներ կազմակերպող քաղաքացիական ակտիվիստները բարձրաձայնում են հետապնդումների մասին:
2015-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը շարունակեց հրապարակել զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի և այս գործից անջատված մասով դատապարտված Հակոբ Հակոբյանի միջև հեռախոսազրույցների գաղտնի ձայնագրությունները:
Բժիշկները սուր քննադատության ենթարկեցին դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգը:
Երևանի ավագանու նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետ դահլիճում կարող են ներկա լինել միայն քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:
Բեռնել ավելին