Մատչելիության հղումներ

Չարորակ հիվանդությունների վիրահատությունը կիրականացվի անվճար. Թորոսյան


Հիվանդանոց Երևանում, արխիվ

Չարորակ հիվանդությունների վիրահատությունը կիրականացվի պետպատվերի շրջանակում։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ այդպիսով փորձելու են մեղմել քաղաքացիների վրա եղած բեռը՝ համավճարը։

«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա անցյալ տարվա 1.1 միլիարդի վրա է ավելացել, և պետք է որոշում կայացվեր՝ այդ 700 միլիոնն ինչի՞ վրա ենք ծախսելու։ Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ պետք է փորձենք մեղմել քաղաքացիների վրա եղած բեռը՝ համավճարի մասին է խոսքը», - ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց՝ քանի որ նախկինում պետությունը ուռուցքաբանական վիրահատության շատ փոքր չափն էր վճարում, ապա այն պետպատվեր կամ պետության կողմից երաշխավորված բուժօգնություն կոչելն ուղղակի անտրամաբանական էր։

«Հիմա որոշվել է, որ այդ 700 միլիոն դրամի մեծ մասը ծախսվելու է էդ համավճարը հանելու, այսինքն՝ հիմա, եթե կարիք եղավ ուռուցքաբանական վիրահատության, այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ոչ բոլոր, որովհետև մենք պայմաններ ենք նաև դրել, թե ում ենք տալու պետպատվերը, այնտեղ պետք է լինեն ուռուցքաբանական խորհուրդներ, որոնք որ պետք է վարեն հիվանդին, այսինքն՝ որակի պահանջներ ենք դրել, այնտեղ վիրահատության համար գումար քաղաքացին չի վճարի, և պետությունը կփոխհատուցի այդ վիրահատության գինն ամբողջությամբ և շուկայական գնով», - ասաց նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG