Մատչելիության հղումներ

Նախարարությունը քննարկում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվողների տարիքային շեմը բարձրացնելու հարցը


Առողջապահության նախարարությունը քննարկում է պապիլոմա վիրուսի վարակի դեմ պատվաստվողների տարիքային շեմը բարձրացնելու հարցը։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վաղը քննարկելու ենք, թե արդյոք թույլ ենք տալու էլի տարիքային խմբերի անվճար ստանալու այդ պատվաստումը, որպեսզի չսահմանափակենք դրանից օգուտ քաղողների բանակը։ Հավանաբար այդ որոշումը կընդունվի, որոշումն ընդունվելու դեպքում կհայտարարենք, որ արդեն մինչ իքս տարեկան մարդիկ կարող են պատվաստվել», - ասաց Թորոսյանը։

Նշենք, որ ըստ մասնագետների, մարդու պապիլոմա վիրուսն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պառճառներից մեկն է։ Պաշտոնական տվյալներով՝ քաղցկեղային հիվանդությունների տարածվածության առումով արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում երկրորդ տեղում է։ Դրա տարածումը կանխելու նպատակով՝ 9-ից 13 տարեկան աղջիկները 2017-ի դեկտեմբերից պատվաստվում են պապիլոմա վիրուսի վարակի դեմ։ Այս պատվաստման շուրջ տարատեսակ քննարկումներ ծավալվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG