19-ամյա զինծառայող Գեւորգ Կոտինյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնօրինությունն այսօր հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծությամբ է զբաղվել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ փորձելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նվիրաբերված գույքը հետ վերադարձնել քաղաքին:
1988 թվականի Սպիտակի երկաշարժից անօթեւան դարձած 44 ստեփանավանցի ընտանիք արդեն նոր բնակարան ունի:
Երկուշաբթի օրը Վերահսկիչ պալատի խորհուրդը Իջեւանում գումարեց արտագնա նիստ, որի ընթացքում ընդունեց Տավուշի մարզի 14 համայնքներում անցկացված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունները:
Ուրբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երեւանում, Ապարանում, Մարտունիում ու Մասիսում համաժամանակյա բողոքի ակցիաներ անցկացրեց:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին չորեքշաբթի օրը խոստացավ նրանց հետ 5 տարվա աշխատանքային պայմանագրեր կնքել:
ԵԱՀԿ-ի առաքելությունը երեքշաբթի օրը հերթական դիտարկումը անցկացրեց հայ - ադրբեջանական շփման գծի Բերդավան - Քյամարլի հատվածում:
1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Լենինականը (այժմ` Գյումրի) եւ Սպիտակը, զոհվեց շուրջ 25 հազար մարդ:
Հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները ուրբաթ օրը բողոքի ցույցեր անցկացրեցին Իջեւանում, Հրազդանում եւ Մարալիկում` պահանջելով ազատ արձակել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված իրենց համախոհերին:
Երեկ գիշերվանից հրդեհ է բռնկվել Լոռիի 3 հատվածների՝ Սպիտակի, Լեռնաջուրի, Գուգարքի անտառային տարածքներում:
Այսօր Երեւանում եւ Վանաձորում բողոքի ակցիաներ էին անցկացնում քիմիական ոլորտի երկու ընկերությունների` «Նաիրիտ»-ի եւ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները:
Երկուշաբթի օրը «Հարավկովկասյան երկաթուղիների» ՓԲԸ-ի ղեկավարությունը հանդիպել է Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ՝ փորձելով փարատել նրանց մտահոգությունները։
Ադրբեջանական գերության մեջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը հայկական կողմին հանձնվեց հինգշաբթի օրը հայ - ադրբեջանական շփման գոտու հյուսիսարեւելյան սահմանում` Իջեւան - Ղազախ ճանապարհի հատվածում:
Հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Իջեւան-Ղազախ շրջանում, Ջողազի ջրամբարի տարածքում, ԵԱՀԿ-ն դիտարկում անցկացրեց: Այն անցավ առանց պատահարների ու միջադեպերի:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի օրը Վանաձորում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «այսպես շարունակելու դեպքում իշխանությունները Լեռնային Ղարաբաղը կհանձնեն»:
Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանը ուրբաթ օրը վաղաժամկետ ազատ արձակվեց Վանաձորի քրեակատարողական հիմնարկից:
Լոռու մարզի 8 գյուղական համայնքներում 157, եւ Սպիտակ քաղաքում` 138 անօթեւան ընտանիքներ չորեքշաբթի օրը կառավարության ֆինանսավորմամբ կառուցված բնակարաններ ստացան:
Երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում Վանաձորի կենտրոնում իր սեփական խանութում 60-ամյա կին է սպանվել: Կինը սպանվել է հորդառատ անձրեւի ժամանակ, երբ փողոցներում մարդ չկար, ու ոչ ոք չէր կարող նկատել սպանությունը:
Հինգշաբթի օրը Իջեւանում կայացած արտագնա նիստում կառավարությունը հաստատել է 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը: Վաղը փաստաթուղթը ուղարկվելու է Ազգային ժողով:
Բեռնել ավելին