Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը մերժեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանի դիմումը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել թիվ 9 ընտրատարածքի ընտրությունները:
Սա ՍԴ-ի երրորդ մերժումն է: Մինչ այդ դատարանը մերժել է մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած եւս երկու թեկնածուների` մայիսի 6-ի ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումները: Դատարանը առաջիկայում կքննարկի եւս երեք դիմում:
Թիվ 9-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Զուրաբյանը վկայակոչել էր քվեարկության օրը դրոշմակնիքների հետ կապված խնդիրը, երբ առավոտյան մինչեւ ժամը տասը դրոշմակնիքները քվեարկած քաղաքացիների անձնագրերից անհետացել էին: Ընդդիմության ներկայացուցիչը նաեւ նշել էր, որ խախտվել է հավասար մրցակցության հնարավորությունը, ընտրություններին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը:
ՍԴ-ն մերժեց Զուրաբյանի դիմումը` նշելով, որ քարոզչության շրջանում Ընտրական օրենսգրքի սահմանափակման մասին դիմողի կողմից որեւէ դիմում դատարաններ ու ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացվել: Դատարանը գտավ, որ դիմումում բերված հանգամանքները նույնն են, ինչ ավելի վաղ ՍԴ-ում ներկայացրել էր ՀԱԿ-ը: Ընդդիմադիր դաշինքը, հիշեցնենք, եւս պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունները, բայց ՍԴ-ն մերժել էր դիմումը:
Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատարանի որոշման վերաբերյալ հակիրճ ասաց, որ իր համար այն անակնկալ չէր: Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե դեռ չի որոշել` ՍԴ-ի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, թե` ոչ:
Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ խորհրդարանում կատարելիք իրենց աշխատանքներին: Նրա խոսքով` ՀԱԿ-ի յոթ պատգամավորները մտադիր են հանդես գալ օրենսդրական այնպիսի նախաձեռնություններով, որոնք կփոխեն երկրի վիճակը: Զուրաբյանն ասաց` այդ նպատակով ՀԱԿ-ը մտադիր է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք «պատրաստ են միանալ ռեժիմի դեմ իրենց պայքարին»:
«Բոլոր նրանք, ովքեր միանում են այդ պայքարին, դառնում են արժեքավոր դաշնակիցներ: Բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ է աջակցել մեզ իշխանությունների կոռուպցիայի բացահայտման գործում, մարդկանց արթնացման գործում, ոտքի կանգնեցնելու գործում, բոլոր այդ քաղաքական ուժերի հետ, այդ թվում` նաեւ Հանրապետական կուսակցության ներսում, մենք պատրաստ ենք համագործակցել», - հայտարարեց Զուրաբյանը:
Նա նշեց, որ առայժմ, սակայն, ուրվագծված չէ համագործակցության պատկերը, դեռեւս հայտնի չեն այն ուժերը, որոնք կհամագործակցեն իրենց հետ:
Զուրաբյանի ներկայացմամբ, աշնանն արդեն կսկսեն նախագահ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց ու հույս ունեն, որ իրենց շատ ուժեր կմիանան, այդ թվում եւ հենց Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունից:
«Կուզեի, եւ կարծում եմ, որ դա հնարավոր է, որ ստեղծվի մի քաղաքական իրավիճակ Հայաստանում, երբ մեր այդ նախաձեռնությանը կմիանան բազմաթիվ պատգամավորներ եւ ինչու չէ ամբողջական ֆրակցիաներ: Հանրապետականից էլ կարող են միանալ», - ասաց Զուրաբյանը: