Ավստրիայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստան էին եկել նաեւ գործարարներ:
Ավստրիական «Թրոփեր» ընկերության ներկայացուցիչը գործադիր տնօրեն Յոհաննես Թրոփերը Հայաստան է եկել, որ ընդլայնի իր գործընկերների շարքը նաեւ այստեղ: Նա մտադիր է Հայաստանում վաճառել իր արտադրանքը՝ գյուղատնտեսական մեքենասարքավորումներ եւ անասնակերեր:
«Դեռ հստակ ոչինչ չեմ գտել, բայց հնարավոր կապերն արդեն ստեղծել եմ, իսկ տնտեսությունը հենց դրանով է շարժվում առաջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասում էր ավստրիացի գործարարը:
Հայկական ու ավստրիական կողմերի միջեւ երեկ ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել զբոսաշրջության, գյուղատնտեսության, բնապահպանության, վերականգնվող էներգետիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի տվյալներով, Հայաստանում ավստրիական կապիտալով գործող 14 կազմակերություն կա: Առեւտրաշրջանառությունը տարեկան կազմում է 50 միլիոն դոլար: Ընդ որում, Հայաստանից Ավստրիա է արտահանվել 3 միլիոն դոլարի, իսկ ներկրվել՝ 47 միլիոն դոլարի ապրանք:
Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ավստրիական պատվիրակության այցի արդյունքում հայկական կողմն ակնկալում է ընդլայնել հայկական ապրանքների արտահանման ծավալները նաեւ այդ երկրում:
«Այս հանդիպմամբ նաեւ կանաչ լույս է վառվում գործարարների համար, որպեսզի կարողանան համատեղ աշխատանք ծավալել», - նշեց Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ երկու երկրների իշխանությունների միջեւ պայմանավորվածությունները կնպաստեն գործարար կապերի զարգացմանը:
Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ հուշագրով նախատեսվում է երկկողմ հանդիպումների կազմակերպում ու տեղեկատվության պարբերական փոխանակում գործարար աշխարհի վերաբերյալ:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ հայ եւ ավստրիացի գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին կառավարությունն ակնկալում է 5-7տոկոս տնտեսական աճ։
«Կարծում եմ մեծ հնարավորություններ կբացի մեզ համար նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Այդ համաձայնագրի շրջանակներում մեր երկրների գործարարները հնարավորություն կունենան փոխադարձ եւ անարգել օգտվել երկու կողմերի շուկաների հնարավորություններից», - ասաց էկոնոմիկայի նախարարը։