Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է Նորագավիթ թաղամասում ֆեդերացիային հատկացված հողատարածքից այն պատճառով, որ այնտեղ այգիներ կան:
«Ես հրաժարվել եմ, ես ծառ չեմ կտրի: Դրանք քսան տարվա ծառեր են, ու ես 12 հազար հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ», - ասաց Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Դեռեւս անցած տարի Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղուն հարակից տարածքում մարզադաշտեր կառուցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 10 հեկտար հողամաս է տրամադրվել: Թաղամասի բնակիչներն այդ հողամասերում քսան տարուց ավելի է այգիներ են հիմնել` ամայի տարածքը դարձնելով կանաչ գոտի: Հայրապետյանն ասում է, որ ինքը չգիտեր, որ ֆեդերացիային հատկացված տարածքում այգիներ կան: Մի քանի օր առաջ գնացել է, տեսել ու մտափոխվել:
«Ես գիտեի՝ կողքի բաց տարածքն է հատկացված, ես ուզել էի այդ բաց տարածքը: Ես ասել եմ՝ ցանկացած ուրիշ տեղ, բաց տարածք, որտեղ այգի չլինի», - փոխանցեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Այգիները «Նաիրիտ» գործարանից քիչ հեռու են:
Քսան տարի առաջ քաղաքային իշխանությունները հողատարածքը բնակիչներին են հատկացրել վարձակալական հիմունքներով: Բնակիչների հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է 8 տարի առաջ` 2004 թվականին: Բայց, ինչպես այգիների մշակողներն են ասում, դրանից հետո ոչ ոք իրենց չի անհանգստացրել, իրենք շարունակել են մշակել այգիները, վճարել ոռոգման ջրի համար: Սպարտակ Գրիգորյանի այգին իր տան առջեւ է:
«Վարձերը միշտ էլ մուծվել են մինչեւ 2004 թվականը: Դրանից հետո էլ նրանք պայմանագիր չեն կապել դիտավորյալ, որովհետեւ էս հողերը ուզում էին … 12 տարի պայմանագիր եղել է», - ասաց Գրիգորյանը:
Միայն վերջերս քաղաքապետարանից հայտնել են, թե հողատարածությունները պետք է հետ վերցնեն: Երեւանի քաղաքապետարանից տեղեկանալով, որ հողատարածքը հատկացվել է Ֆուտբոլի ֆեդերացիային, նրանք բողոքի ակցիաներ էին կազմակերպել քաղաքապետարանի առջեւ, նաեւ բողոքի նամակ հղել Հայաստանի վարչապետին: Նամակին միացել էր 28 բնակիչ, որոնք վարչապետին խնդրում էին նպաստել քաղաքապետարանի որոշման վերանայմանը:
Նորագավիթի բնակիչներին ասում են, որ անմշակ տարածքը սեփական միջոցներով բերրի հողատարածության են վերածել: Բանջարեղենով, պտղատու ծառերով հարուստ հողատարածքները նաեւ ապրուստի միջոց են: Նրանք ողջունում են Ռուբեն Հայրապետյանի որոշումը, որով այգիները մարզադաշտի չեն վերածվի: