Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի տվյալներով, անցած 3 տարիներին 90 սիրիահայ գործարարի մոտ 400 միլիոն դրամ վարկ է հատկացվել։
Գազաֆիկացված այս գյուղում ոչ մի տուն բնական գազից չի օգտվում՝ գյուղացիները գազը տուն հասցնելու հնարավորություն չունեն:
«Մի հատ 888 համարով ավտոն վրեդ քշում է, չես կարող խոսել, կամ՝ Լիսկայի 777 համարով ավտոն անցնում է վրայովդ, չես կարող խոսել»,- դժգոհում է հեռացող սիրիահայերից մեկը:
Ռուսաստանի քաղաքացի, 80-ամյա Միշա Պետրոսյանն արդեն մեկ տարի է՝ դատարաններից տուն չի գալիս։
Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաշտպաններն այսօր դիմում են ներկայացրել վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով իրենց պաշտպանյալին կալանելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով կհասնեն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 8 տարի առաջ արյունալի բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի խանութպան, 67-ամյա Վերգուշ Ստեփանյանը «նիսյա տետրակների» մի ամբողջ տրցակ ունի:
Հալեպահայ խմբագրի փոխանցմամբ՝ հայերի շրջանում նոր զոհեր և վիրավորներ չկան։
Ընտրությունները դիտարկած Համայնքների ֆինանսիստների միավորումից «Ազատության»-ը փոխանցեցին, որ «մեծ առումով ընտրախախտումներ չեն հայտնաբերվել»։
Համայնքային խոշորացման ծրագրից հետո սա տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններն են:
Առաջիկա կիրակի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և հարակից վեց գյուղերում` Հաղարծին, Աղավնաձոր, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Դատարանն այսօր կքննի Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Արմավիրցի Խասըմ Աղայանն աշնանն է վերադարձել Ռուսաստանից, մի քանի ամսվա աշխատածից, սակայն, գրեթե ոչինչ չի մնացել․ հազիվ պարտքերն է տվել ու մնացել դատարկաձեռն։
Բանակում 9 տարի առաջ մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի ծնողները մինչև այսօր չեն կարողանում ստանալ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս և ո՞ւմ մեղքով. այս, ինչպես նաև զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի գործով դատական նիստերն այսօր էլ հետաձգվեցին, որդեկորույս ծնողները զայրացած տուն վերադարձան։
Հակառակորդի գնդակից զոհված զինվորը զորակոչվել էր Շիրակի մարզի Փանիկ գյուղից, ընտանիքի կրտսեր որդին էր, սոցցանցում զինվորի վերջին գրառումը հունվարի 23-ին է, գրել էր՝ «Մնաց 5 ամիս»։
Վարորդ հրաշքով փրկվել է։
«Անմարդկային սպանություն է տեղի ունեցել: Մի բանով պետք է աջակից լինենք, որ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը», - ասաց ԲՀԿ նախագահը:
Դեկտեմբերի 6-ին Երևանի տեղամասերից մեկում դիտորդություն իրականացրած Վարդգես Գասպարին չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում «հանդուգն եղանակով տեսանկարահանումը»։
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի բացառում, որ հնարավոր է խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար։
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընտրատեղամասերից մեկում Հանրապետականի վստահված անձ Դավիթ Սիմոնյանը կոտրել էր լրագրողի ֆոտոխցիկը։
Բեռնել ավելին