Մատչելիության հղումներ

«Ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց նաև ոստիկան Տեփանոսյանի սպանության համար


Սմբատ Բարսեղյանը ՊՊԾ գնդի տարածքում, 23-ը հուլիսի, 2016թ.
Սմբատ Բարսեղյանը ՊՊԾ գնդի տարածքում, 23-ը հուլիսի, 2016թ.

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար։

«Սասնա ծռեր»-ի անդամը մինչ այժմ մեղադրվում էր մի շարք հոդվածներով՝ պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռքբերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելու մեջ։

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն «Ազատության»-ն ասաց, որ պաշտպանյալը մեղքը չի ընդունում։ Այլ մեկնաբանություններ Ալումյանն առայժմ չի տալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG