Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատժամիջոցների ընդլայնված ցանկը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Այսօրվանից Ուկրաինայում ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնված ցանկը։ Նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագրով, նախկին ցանկում ներառված 347 մարդուն ավելացվել է ևս 335-ը, նախկին 104 իրավաբանական անձանց ցանկում՝ ևս 167 կազմակերպություն։

Պատժամիջոցների լրացված ցանկում ներառվել են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևը, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, արտաքին հետախուզության նախկին ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։

Պատժամիջոցների ցանկում են նաև «Ռուսալ»-ը, «Կամազ»-ը, «Ռոստեխ»-ը և ռուսական այլ հայտնի ընկերություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG