Դատարանն այսօր կքննի «Սասնա ծռեր»-ից Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։
Նշենք, որ խմբի անդամների մի մասը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման գործի շրջանակներում մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, մյուս մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, փոխադրելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և շենք շինություններ զավթելու հոդվածներով։
Մանրամասներն՝ ավելի ուշ