Մոլդովայում ամփոփում են նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Նախնական տվյալներով, առաջին տեղում է սոցիալիստ Իգոր Դոդոնը՝ նա ավելի քան 55 տոկոս ձայն է ստացել։ Աջակողմյան լիբերալ Մայա Սանդուն հավաքել է 44.6 տոկոս ձայն։
Առաջին փուլում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, հիմնական թեկնածուներից ոչ մեկը՝ ո՛չ սոցիալիստ Իգոր Դոդոն, և ո'չ աջակողմյան լիբերալ Մայա Սանդուն, չէին ստացել ձայների կեսից ավելին:
Մոլդովայում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ են նախագահի ուղղակի ընտրություններ անցկացվում: Մինչ այժմ երկրի ղեկավարին ընտրում էր խորհրդարանը: