Մատչելիության հղումներ

ԻՊ զինյալները Մոսուլի մերձակայքում 19 նավթահոր են հրդեհել


Իրաք - Հրդեհված նավթահոր Մոսուլի մերձակայքում, հոկտեմբեր, 2016թ․
Իրաք - Հրդեհված նավթահոր Մոսուլի մերձակայքում, հոկտեմբեր, 2016թ․

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքում Մոսուլ քաղաքից հեռանալու ճանապարհին հրդեհել են 19 նավթահոր։ Հաղորդվում է, որ տեղի բնակիչները դժվարանում են շնչել։

Զինյալները շարունակում են հսկել Մոսուլի 6 նավթահորեր։

Իրաքի բանակը շարունակում է առաջ գնալ այդ շրջանում՝ փորձելով ԻՊ-ից ազատագրել Մոսուլը, հազարավոր քաղաքացիներ լքում են բնակավայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG