Իրավապահների գործողությունները կանոնակարգելու հարցերը Վրաստանում քննարկման առարկա են դարձել:
Ռուսաստանը հերթական փոփոխությունն է կատարում ներգաղթի մասին օրենքում՝ պարտավորեցնելով ներգաղթած երիտասարդներին ծառայել իր բանակում։
Հայազգի լրագրողի վկայությամբ` առաջին անգամն էր, երբ փոքրամասնությունների ներկայացուցիչները ռադիկալ պահանջներ էին ներկայացնում Թուրքիայի իշխանություններին:
Այցի օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում Սիրիայի խնդիրը:
Ընտրակեղծիքներ Լոս Անջելեսում։ Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Վրաստանում թեժ քաղաքական քննարկումներ են։
Կառույցը առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրական գործընթացներում պաշտոնեական դիրքը եւ վարչական ռեսուրսները չարաշահելու համար:
Քրդական աշխատավորական կուսակցությունը այսօրվանից սկսել է իր զինյալներին դուրս բերել Թուրքիայի տարածքից:
Չորս րոպեից ավելի խոսելով հայերեն` կոնգրեսականն ասաց, որ խոսում է նրանց լեզվով, ովքեր չկան, բայց որոնց ձայները դեռ լսվում են, եւ ովքեր խնդրում են հիշել իրենց:
Գաղտնազերծվել են պետական միջոցների հաշվին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կատարած ծախսերը:
Պայմանագրի նախագիծը այս տարեվերջին ներկայացվելու է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարներին:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «հակապետական» է որակում 2008-ի պատերազմի պատճառների քննությունը: ԱՄՆ-ը պատրաստվում է հրապարակել «Մագնիտսկու ցուցակը», որտեղ ընդգրկված են Ռուսաստանի այն պաշտոնյաները, որոնք ըստ իրավապաշտպանների` մեղսակցություն ունեն փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը:
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը «սեւ PR»-ի միջոց է համարում Աքրամ Այլիսլիի վեպը:
Անթալիայի մի բնակիչ նրանց մեղադրում է թուրքերի ինքնությունը վիրավորելու մեջ:
Ըստ հեղինակավոր ամերիկյան պարբերականի` Թուրքիայում մեծահասակ հայ կանանց վրա իրականացված հարձակումները համայնքում վախ են առաջացնում:
Ճանաչված երաժիշտ, արեւելյան ուդ լարային գործիքի վարպետ Երվանդ Բոստանչին որոշել է ԱՄՆ-ից վերադառնալ հայրենի Դիարբեքիր քաղաքը:
Հանդեսը բացում է անդրադարձը բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական խմբի ամենամյա զեկույցին, ըստ որի 2012-ին ժողովրդավարության մակարդակով Հայաստանը աշխարհի 165 պետությունների շարքում 114-րդ տեղում էր:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Վյաչեսլավ Կովալենկոյին փոխարինելու է Իվան Վոլինկինը, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը երեկ Իմալի կղզուց հրապարակեց քրդական խնդրի քաղաքական լուծման իր տարբերակը, Վրաստանում շարունակվում են քննարկումները սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Հայաստանի հետ Չեխիան հանդիպելու է մեկ շաբաթից Երեւանում։
Հանդեսի այսօրվա թողարկումը ներկայացնում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկի բացառիկ հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին եւ Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` այսօր հրապարակած ամենամյա զեկույցը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով Թուրքիայում հայ ներգաղթյալների խնդիրները ուսումնասիրելու եւ լուծելու համար խորհրդարանական լսումներ անցկացնել:
Բեռնել ավելին