Երեւանում այս տարի երկրորդ անգամ կանցկացվի Բարքեմփ, որը միջոցառումներ կազմակերպելու նոր ձեւաչափ է: Սովորաբար Բարքեմփ են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով հավաքները, կամ ինչպես կազմակերպիչներն են ասում` չկոնֆերանսները, քանի միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում` բաց քննարկումներով ու մտքերի ազատ փոխանակմամբ: