Մատչելիության հղումներ

Այս տարի Վարդավառը հուլիսի 15-ին է


Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանի խոսքով, ժամանակին հայ իշխանները անձամբ էին ներկա լինում եւ մասնակցում համազգային տոնակատարություններին, որոնք տոն էին յուրաքանչյուրի համար: Եթե հիմա Վարդավառ ասելով շատերը հասկանում են պարզապես ջրցանություն, ապա նախկինում այս տոնը տեւել է մի քանի օր, եւ մի ամբողջ միջոցառումների շարք է ներառել: Մարդիկ այդ օրը մատաղ են արել, իսկ շատերն էլ գնացել են ուխտագնացության:

«Այդ օրը շատ են եղել նաեւ նշանադրության եւ ամուսնության արարողություններ: Կար նաեւ կարծիք, որ այդ օրը ծնված երեխաները բախտավոր կլինեն», - նշեց ազգագրագետը:

Առաջին Վարդավառը ջրցանության տեսքով խաղացել է Նոյը իր ընտանիքի հետ: Ազգագրագետի խոսքով, իջնելով տապանից` նրանք միմյանց ջրել են ի նշան փրկության: Դարերի ընթացքում այն շատ անգամ փոխել է ե'ւ իմաստը, ե'ւ նշելու ձեւերը: Այժմ Վարդավառի տոնը նշված է նաեւ Հայ առաքելական եկեղեցու օրացույցում: Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով, հիմա միմյանց ջրում են, որպեսզի այլեւս մեղք չգործեն:

Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանի խոսքով, չնայած որ դարերի ընթացքում Վարդավառը նշելու ձեւերը փոխվել են, բայց կան բնակավայրեր, որտեղ ավանդույթները պահպանվում են: Ժամանակին հատուկ ուշադրություն էր դարձվում նաեւ ուտելիքին, որը պատրաստվում էր միայն Վարդավառի օրվա համար: Հիմա մեր ազգային սովորույթները եւ ավանդույթները պահպանվում են միայն գյուղերում, իսկ քաղաքներում դրանք գնալով վերանում կամ վերափոխվում են, ինչը, ըստ ազգագրագետի, լուրջ խնդիր է:

please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG