Մատչելիության հղումներ

Օգնություն սիրիահայ կնոջը


Alina Kirakosyan from Siria
Alina Kirakosyan from Siria
Ալինան 5 տարեկան որդու հետ Հայաստան է հասել բախտի շնորհիվ, իսկ ամուսինը մնացել է Սիրիայում: 10 տարի առաջ սիրիահայի հետ ամուսնացած Աշտարակի բնակչուհի Ալինան ներկայումս բնակվում է հայրական տանը, պատմում է, որ ամուսնու հայրենիք չգալու պատճառը կացարան չունենալն է, ըստ նրա հայրական 2 սենյականոց բնակարանում արդեն ապրում են 6 հոգի, իրենք դժվարությամբ են տեղավորվել, իսկ ամուսնու հետ այնտեղ ապրելն անհնար է:

Հասնելով հայրենիք` «Զվարթնոց» օդնավակայանում Ալինային Սփյուռքի նախարարության աշխատակիցները թերթիկ են տվել, որտեղ գրված է եղել, որ օգնություն ստանալու համար սիրիահայերը կարող են դիմել Սփյուռքի նախարարություն: Կացարան ստանալու խնդրանքով Ալինան որոշեց դիմել նախարարություն, որտեղ նրան ընդունեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ով էլ Ալինային խորհուրդ տվեց դիմել Միգրացիոն պետական ծառայություն:

Հետեւելով Սփյուռքի նախարարությունում իրեն տրված խորհրդին` Ալինան այցելեց միգրացիոն պետական ծառայություն, որտեղ էլ դիմումը լրացնելուց հետո նրան ասացին, որ նորություն լինելու դեպքում կզանգահարեն. - «Ասացին, որ դիմումս կքննարկեն, որից հետո էլ կզանգահարեն եւ կասեն պատասխանը, չնայած խորհուրդ տվեցին չօգտվել կացարանից, քանի որ պայմանները այնքան էլ լավը չեն»:

Այցելելով Միգրացիոն պետական գործակալության հատուկ կացարան, մեզ արգելեցին ներս մտնել, պատճառաբանելով, որ ղեկավարությունը արգելել է: Պարզվեց, որ հարեւանությամբ գտնվող հանրակացարանում սիրիահայերի մի ընտանիք արդեն բնակարան է ստացել, Ալինան որոշեց այցելել եւ ծանոթանալ պայմաններին:

Պարզվեց որ Անի Մելքոնյանի ընտանիքը արդեն մեկ տարի է, ինչ Հայաստան է տեղափոխվել, բնակարանը ստացել են հունվարին եւ շենքում միակ սիրիահայ բնակիչներն են: Ըստ նրա` առանձին բնակարան ստացել է միայն իրենց ընտանիքը, իսկ Հայաստան եկած սիրիահայերի մի շատ փոքր մասն էլ բնակվում է ժամանակավոր կացարանում:

please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG