Հեղինե Բունիաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավարն է 2021 թվականից։ Նախկինում նա աշխատել է որպես «Ազատության» ավագ խմբագիր, Երևանի բյուրոյի գլխավոր խմբագիր, հաղորդավար, «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագրի ղեկավար։
Եվրադատարանը Մոսկվային պարտավորեցրել է 10 միլիոն եվրո վճարել որպես փոխհատուցում:
Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հավաքվել է Նովխանի գյուղում՝ նշելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի տարեդարձը:
Հինգ տարի առաջ Եվրադատարանի ստորին ատյանը բավարարել էր Վրաստանի դիմումը:
«Մենք դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականներ ենք լսել կողմերից, և կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է՝ առաջ գնալու համար», - ասում է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Երեկ Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Գերրան հայտարարել էր, թե Կենտրոնական բանկը ծրագրում է երկրից 20 տոննա ոսկի հանել, ենթադրաբար՝ ռուսական ինքնաթիռով:
Այն հնարավորություն կտա գումարներ փոխանցել Իրանին՝ չխախտելով ամերիկյան պատժամիջոցները:
Սպիտակ տան խոսնակը հաստատել է, որ Թրամփն ու Գուայդոն նախօրեին հեռախոսազրույց են ունեցել:
Հաագայի բողոքական եկեղեցին այսօր հայտարարել է, թե դադարեցնում է հանուն հայ փախստական ընտանիքի ամիսներ շարունակված պատարագն ու կրոնական ծեսը, քանի որ խորհրդարանը համաձայնել է օրենսդրական փոփոխությունների գնալ և նրանց Նիդեռլանդներում օրինական բնակության իրավուք տալ:
Հանձնակատարը Երևանում է՝ քննարկելու այն աջակցությունը, որ ԵՄ-ը տրամադրում է Հայաստանին բարեփոխումների ճանապարհին, ասաց Հանի մամուլի խոսնակը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պատժամիջոց է կիրառել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության նկատմամբ, որը մեղադրվում է Ադրբեջանի պահանջով հայկական դիրքերին հարվածներ հասցնելու մեջ, գրում է The Times of Israel-ը:
Ռուսական ընկերությունը չի կարողացել 4G ինտերնետ կապի ծառայություն ապահովել և դիմանալ շուկայի մրցակցությանը:
Անկարան և Մոսկվան Սիրիայի հարցում որևէ տարաձայնություն չունեն՝ Ասադի հետագա պաշտոնավարումից բացի, ասում է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Դատարանը բավարար է համարում պետական դավաճանության ու իր երկրի դեմ ագրեսիային աջակցելու մեղադրանքով ապացույցները:
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե ճանաչում է Խուան Գուայդոյի իշխանությունը:
Կովկասի հարցերով զբաղվող երեք հեղինակավոր դիվանագետներ հոդված են հրապարակել National Interest պարբերականում:
Բեռնել ավելին