Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Վերին պալատը հրապարակեց վճիռը Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների գործով, փաստելով՝ Մոսկվան ոտնահարել է վերջիններիս իրավունքները և պարտավոր է 10 միլիոն եվրո վճարել որպես փոխհատուցում:
Ըստ որոշման, որը բողոքարկման ենթակա չէ, փոխհատուցում կստանան Վրաստանի 1500 քաղաքացիներ:
Դատարանը փաստացի բավարարեց Թբիլիսիի դիմումը, ըստ որի՝ 2006 թվականին, երբ վրացի իրավապահները ռուս լրտեսների էին բացահայտել, Մոսկվան ի պատասխան արտաքսել էր Վրաստանի ավելի քան 2300 քաղաքացիների: Ռուսական կողմը, մինչդեռ, պնդում էր, թե իրավապահների գործողություններն ուղղված են եղել ոչ թե վրացիների, այլ՝ ապօրինի միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ: