Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ուժի մեջ մտավ կոռուպցիայի մասին հաղորդող քաղաքացիների պարգևատրում նախատեսող օրենքը


Ղրղըզստանում ուժի մեջ է մտել օրենքը, որով պետությունը խոստանում է դրամական պարգև տալ այն քաղաքացիներին, որոնք կհաղորդեն պաշտոնյաների կոռուպցիայի մասին:

«Եթե մենք ուզում ենք, որ կաշառակերության դեմ պայքարը մեր երկրում արդյունքներ տա, դրանով պետք է զբաղվեն ոչ միայն իրավապահները: Շարքային քաղաքացիները ևս պետք է իրենց լուման ներդնեն», - հայտարարել է նախագծի հեղինակը:

Ըստ փաստաթղթի, եթե դատարանները հաստատեն կոռուպցիայի փաստը, վնասի 30 տոկոսը կստանա իրավապահ մարմինը, դրա մեկ երրորդն էլ՝ հանցագործության մասին հաղորդում տված քաղաքացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG