Մատչելիության հղումներ

Պետդուման հավանություն է տվել ֆեյք լուրերի համար պատիժ սահմանող օրինագծին


Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը պատիժ է սահմանում համացանցում հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու, պետության խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Այսպես կոչված՝ ֆեյք (կեղծ) նորություններ տարածող կայքերը կարող են արգելափակվել առանց դատարանի որոշման՝ դատախազության պահանջով: Նախատեսվում են նաև տուգանքներ՝ 5000 ռուբլի քաղաքացիների համար, մինչև 50 հազար՝ պաշտոնյաների և մինչև մեկ միլիոն ռուբլի՝ իրավաբանական անձանց:

Մեկ այլ փոփոխությամբ պատգամավորները առաջարկում են տուգանքներ ու մինչև 15-օրյա կալանք սահմանել՝ համացանցում պետության, պետական խորհրդանիշների և հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի համար:

Ընդդիմախոսները պնդում են, թե սա նոր մահակ է՝ Ռուսաստանում խոսքի ազատությունը ճնշելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG