«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունները որեւէ ձեւով չէին տարբերվում նախորդ բոլոր ընտրություններից: Իշխանությունը ողջ ուժով աշխատեցրեց կեղծիքների այն մեխանիզմը, որը «հղկված» է վերջին 14 տարիների ընթացքում: Այսքանով հանդերձ, կարելի է նաեւ արձանագրել, որ ընտրություններն այս արդյունքը չէին ունենա, եթե ընդդիմությունը վերջին ամիսների ընթացքում կոպիտ սխալներ թույլ չտար: Եթե ընդհանրացված նշենք ամենաէական բացթողումը, ապա դա, անշուշտ, քաղաքական վատ մենեջմենթն է, տարրական կազմակերպվածության պակասը»: