Hurriyet Daily News անգլալեզու պարբերականի խմբագիր Բարջին Յինանջը համոզված է, որ Թուրքիայի խորհրդարանում երկկողմ համաձայնագրերի վավերացումը կարող է լուրջ խոչընդոտների բախվել:
«Այս պահին դժվար է կանխատեսել` արդյոք խորհրդարանը կվավերացնի՞ այս համաձայնագրերը առանց Ղարաբաղի խնդրի լուծման հարցում որեւէ առաջընթաց տեսնելու: Թուրքիան ժամանակին սահմանի բացման խնդիրը շաղկապեց Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Եթե արձանագրությունները վավերացվեն, ապա երկու ամսվա ընթացում հայ - թուրքական սահմանը պետք է բացվի: Նման պարագայում բնական է, որ թուրք պատգամավորները համաձայնագրերի վավերացումից առաջ կցանկանան տեսնել` կա՞ առաջընթաց Ղարաբաղի հարցում, թե՞ ոչ»:
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմությունը արդեն իսկ սկսել է խստորեն քննդատել օգստոսի 31-ի հայտարարության դրույթները:
Հանրապետական-ժողովրդական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը, մասնավորապես, նշել է. - «Հայաստանը ո'չ փոխել է իր քաղաքականությունը, ո'չ էլ կատարել այն նախապայմանները, որ անհրաժեշտ էին հաշտեցման հասնելու համար: Արդյոք Հայաստանը դո՞ւրս է բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից»:
Օյմենը նաեւ հիշեցրել է, որ մայիսին, երբ վարչապետ Էրդողանը Բաքվում էր, «Ադրբեջանի խորհրդարանում նա հայտարարեց, որ հայ - թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ»:
«Այսօր արդեն դուք հարաբերությունների վերականգնման հստակ ժամանակացույց եք հրապարակում: Ինչպե՞ս եք այս ամենը բացատրելու ադրբեջանցիներին», - հարցնում է Օյմենը:
Խորհրդարանում ներկայացված մեկ այլ քաղաքական ուժի` ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները եւս պնդում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացումը կարող է Բաքվում ընկալվել որպես դավաճանություն:
«Ադրբեջանի հետ եղբայրությունը պահպանելը մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի», - հայտարարել է ազգայնականների խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մեհմեդ Շինդիրը:
Նրա կուսակից, պատգամավոր Դենիզ Բոլուքբաշին, իր հերթին, Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է. - «Այս արձանագրությունները կարծես կարմիր գորգ լինեն` փռված Սերժ Սարգսյանի ոտքերի տակ: Չէ որ Հայաստանի նախագահն ասել էր, որ Թուրքիա չի ժամանի, քանի դեռ սահմանի բացմանն ուղղված տեղաշարժեր չկան»: