Թուրքական «Վաթան» օրաթերթը պնդում է, որ երկար սպասված այս միջոցառումը, որի անցկացման մասին տարիներ առաջ պայմանավորվել էին երկու երկրների նախկին նախագահներ Ահմեդ Նեջեթ Սեզերն ու Ժակ Շիրակը, այսօր ֆինանսական ու քաղաքական լուրջ բարդությունների շեմին է։
«Թուրքիայի օրերի տապալման գլխավոր պատճառը կարող է դառնալ Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի խիստ բացասական վերաբերմունքը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարին», - գրում է «Վաթան»-ը՝ նշելով, որ արդեն իսկ ծրագրված միջոցառումների մեծ մասը կամ չեղյալ է հայտարարվել, կամ, լավագույն դեպքում` անցկացվում են սեղմ տարբերակով։
Այսպես, նախատեսվում էր, որ Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը երեք շաբաթ շարունակ լուսավորված է լինելու թուրքական դրոշի գույներով։ Տոնական լուսավորությունը, սակայն, տեւեց ընդամենը երեք օր։
Թուրք պաշտոնյաները թերթին փոխանցել են, թե ֆրանսիական կողմի հարուցած «բյուրոկրատական խոչընդոտները» եւս մեծապես վնասում են միջոցառումներին։
Թուրքական կողմը նույնպես առանձնապես ոգեւորված չէ միջոցառումների անցկացման փաստից։ Մի քանի օր առաջ նախատեսված էր Թուրքիայի վարչապետի պաշտոնական ճաշկերույթը միջոցառման հովանավորների հետ։ Վերջին պահին, սակայն, Թուրքիայի վարչապետի աշխատակազմը չեղյալ հայտարարեց այն` պատճառաբանելով, թե Ռեջեպ Թայիփ Էրդողանը դեմ է Ֆրանսիայում Թուրքիայի օրերի անցկացմանը։
Քաղաքական խոչընդոտներին գումարվել են նաեւ ֆինանսական խնդկիրները։ Հարկ է նշել, որ Ֆրանսիայում անցկացվելիք միջոցառումների այս շարքի ընդհանուր արժեքը 23 միլիոն եվրո է։ Ֆրանսիական կողմը դրանց անցկացմանը հատկացրել է ընդամենը 1 միլիոն եվրո, Թուրքիան` 11 միլիոն, եւս 2 միլիոն հնարավոր է եղել հայթայթել տարատեսակ հովանավորների օգնությամբ։ Մոտ 9 միլիոն եվրոյի պակասորդը լրացնել այդպես էլ չի հաջողվել, ինչը եւ կարող է ստիպել Ֆրանսիայում Թուրքիայի օրերի կազմակերպիչներին նախատեսվածից շուտ դադարեցնել ավելի քան 400 միջոցառումների անցկացումը։