«Խոսքի ազատությունը Թուրքիայում վտանգված է», - կիրակի օրը հայտարարել են Գերմանիայի Կանաչների կուսակցության ներկայացուցիչները:
«Սա ազատ խոսքի վրա իրականացված ակնհայտ հարձակում է», - նույն թեմային անդրադառնալով` գրել է New York Times-ը:
Dogan Media-ի կազմում են ընդգրկված թուրքական մի շարք առաջատար պարբերականներ ու հեռուստաալիքներ` այդ թվում Hurriyet, Milliyet, Radikal օրաթերթերը, CNN Turk եւ Canal D հեռուստաընկերությունները:
Թուրքական աղբյուրները չեն բացառում, որ երկուեւկես միլարդ դոլար աստղաբաշխական գումարը պետբյուջե փոխանցելուց հետո Dogan Media-ն պարզապես սնանկանա:
Hurriyet-ի տնտեսական մեկնաբան Թայլան Բիլգիչը հիշեցնում է, որ նշված գումարը մեդիա հոլդինգի ընդհանուր շրջանառության 80 տոկոսն է կազմում: Բիլգիչի խոսքով` «տեղի ունեցողը Էրդողանի կառավարության` մամուլի հանդեպ լիակատար հսկողություն սահմանելու ծրագրի հերթական փուլն է»:
«Առաջին, ամենակարեւոր քայլը` կառավարության կողմից Sabah ATV մեդիա հոլդինգի բռնագրավումն էր` նույնպես չվճարած հարկերի դիմաց: Հետագայում այս ընկերության կազմում եղած լրատվամիջոցները փոխանցվեցին իշխանությանը մոտ կանգնած գործարարներին», - նշում է Hurriyet-ի մեկնաբանը` հավելելով, որ այդ գործարարների թվում էր վարչապետ Էրդողանի 29-ամյա փեսան:
Թայլան Բիլգիչը նաեւ չի բացառում, որ լրատվամիջոցների դեմ այս հարձակումը կապված է թուրքական կառավարության վերջին ներքաղաքական ու դիվանագիտական նախաձեռնությունների հետ, որոնց արդյունքում իշխող կուսակցության ու ընդդիմության հարաբերությունները սրվել են:
«Մի կողմից, Էրդողանը դիմում է քաղաքական դաշտի բոլոր ուժերին, այդ թվում ընդդիմությանը` կոչ անելով աջակցել հայկական ու քրդական խնդիրներում առաջ քաշած իր վերջին նախաձեռնություններին: Մյուս կողմից, կառավարության վերջին քայլերը մարդկանց ստիպում են մտածել, որ իշխանությունները այլ խնդիր են հետապնդում: Էրդողանը ցանկանում է որպես պատրվակ օգտագործել ընդդմության խիստ բացասական վերաբերմունքը, որպեսզի հետագայում իրեն գործողությունների ազատություն շնորհի», - նշել է Բիլգիչը: