«Նախեւառաջ նախատեսվում է թուրքական սահմանադրության որոշ դրույթների վերանայում։ Մասնավորապես, կընդարձակվի քաղաքացիության սահմանումը», - նշում է Բարկին։ Փորձագետի կարծիքով սա նշանակելու է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները ավտոմատ կերպով չեն որակվի որպես ազգությամբ թուրքեր, ինչպես այժմ։
«Սա մի դրույթ է, որի հեղինակն է հանրապետության հիմանդիրը: Այսօր էլ Թուրքիայում մարդկանց մեծ խումբ կա, որ համարում է, թե այն ամենը, ինչ արել է պետության հիմանդիրը սրբություն է եւ դրան ձեռք տալ չի կարելի»,- նշում է Հենրի Բարկին։
Նրա կարծիքով թուրքական կառավարությունը բարեփոխումների ընթացքում պետք է մեծացնի նաեւ քրդերն լեզվի դերը` դպրոցական դասավանդումից ու քրդալեզու էլեկտրոնային լրատվամջիոցների արտոնագրումից մինչեւ քրդերենի ամենօրյա օգտագործումը խթանելը:
«Խոսքն այսպես կոչված մշակութային ռեֆորմների, այդ թվում՝ պետության կողմից որոշակի աջակցության մասին է: Քրդերենն ավելի ընդունելի պետք է դառնա առօրյա կյանքում: Օրինակ, արդյո՞ք քրդաբնակ շրջաններում տեղացի պաշտոնյաները հնարավորություն կստանան ելույթների ժամանակ քրդերեն լեզուն օգտագործել, թե ոչ: Այսօր դա արգելված է եւ պատժվում է ազատազրկմամբ», - նշում է վաշինգտոնցի վերլուծաբանը:
Բարկիի կանխատեսմամբ, սակայն, Էրդողանի կառավարությանը բարեփոխումները հեշտությամբ կյանքի կոչել չի հաջողվի:
«Ամենամեծ վտանգն այստեղ Սահմանդրական Դատարանի դիրքորոշումն է: Սահմանադրական դատարանը Թուրքիայում անկախ մարմին չէ, այն խիստ գաղափարականացված է, եւ անընդհատ դեմ է հանդես գալիս իշխող կուսակցության նախաձեռնություններին: Այնպես որ, նույնիսկ եթե բարեփոխումների փաթեթը խորհրդարանի հավանությանն արժանանա, չի բացառվում, որ Սահմանդրական Դատարանը վերանայի այդ բոլոր փոփոխությունները», - նշում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Հենրի Բարկին: