Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային քառօրյա այցից առաջ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել «խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները»:
«Հայաստանյան շոգն ու «Շախտյոր»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը` ահա այն երկու հիմնական խոչընդոտները, որոնց բախվելու է Իռլանդիայի հավաքականը Երեւանում», - համոզված են իռլանդացի մարզական մեկնաբանները:
«Վրաց - ադրբեջանական համադաշնության ստեղծման մասին Սահակաշվիլիի հայտարարություններին Ջավախքի հայերը պարզապես չեն հավատում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ջավախահայ գործիչ Դավիթ Ռստակյանը:
2009 թվականին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված 21-ամյա Հենրիխ Մխիթարյանը նոր` այժմ արդեն ֆինանսական ռեկորդ է սահմանում. ուկրաինական ամենահեղինակավոր թիմերից մեկը` Դոնեցկի «Շախտյոր»-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարին գնել է 7.5 միլիոն դոլարով:
Մի քանի օրից Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կժամանի Բաքու, հայաստանցի մեծահարուստի գործունեությունը անսպասելիորեն դարձավ Բելառուսի կառավարության նիստի քննարկման առարկա, լրացավ «Կատրինա» փոթորիկի 5 տարին:
«Երաժիշտները կարող են նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը», - Zaman-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքում բնակվող հայազգի դաշնակահար եւ կոմպոզիտոր Շահան Արծրունին:
«Նույնիսկ ժամանակավորապես Հայաստանի հետ սահմանը չի բացվի», - հինգշաբթի օրը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Ռուսները Վրաստանին սահմանակից Գյումրիում գտնվող իրենց ռազմակայանը պարզապես հեղեղել են C-300 տիպի հակաօդային համակարգերով», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:
«Հայ-ռուսական համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքում երկարաժամկետ մարտավարություն է որդեգրել», - համոզված է մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենինը:
1998 թվականից ի վեր Պետդեպարտամենտը արհեստականորեն նվազեցնում է Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ուղղակի ֆինանսական օգնության ծավալները, հայտարարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
20 տարի առաջ սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզումը, Մոսկվայում բնապահպանները պայքարում են Խիմկինսկի անտառի փրկության համար, թուրք - ամերիկյան բանակցություններ. այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» ծրագրում:
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` հայ - ռուսական նորացված պայմանագրի ստորագրումը է'լ ավելի կսրի իրավիճակը Հարավային Կովկասում:
2008 թվականի օգոստոսյան պատերազմից ի վեր առաջին անգամ ռուսական ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կիրականացնի Մոսկվայից Թբիլիսի:
«Մինսկի եւ Մոսկվայի միջեւ խորացող դիվանագիտական ճգնաժամի ֆոնին ակտիվանում են Վրաստանի իշխանությունները», - պնդում են ռուսական աղբյուրները:
«Հավատում ենք, որ մոտ ապագայում կգտնվի ղարաբաղյան հակամարտության լուծումը», - երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Այլազգիների դեմ հարձակումների թիվը Ռուսաստանում կտրուկ նվազել է», - փաստում են մոսկվացի իրավապաշտպանները:
Ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտու` Մարտակերտին հարող հատվածում իրավիճակը կրկին լարված է: Այժմ, սակայն, ընդհարումներ են արձանագրվում ադրբեջանական Թարթառ քաղաքի բնակիչների միջեւ:
Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում որեւէ կերպ արձագանքել Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Այս մասին Radikal-ին հայտնել է Թուրքիայի կառավարության անանուն պաշտոնյան:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումները Թբիլիսիում, Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ. այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» հանդեսում:
Բեռնել ավելին