Թուրքական պարբերականի կիրակնօրյա համարում տպագրված հարցազրույցում Արծրունին հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին՝ Աղթամարում կայանալիք պատարագի նախօրեին, Վանում հանդես կգա մեծ համերգով, որի ընթացքում կատարելու է ինչպես հայ, այնպես էլ թուրք կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հայ կոմպոզիտորներից Արծրունին մասնավորապես նշում է Կոմիտասի եւ Ալան Հովհաննեսի անունները:
«Համերգին կմասնակցեն նաեւ օպերային երգիչ Գեւորգ Դավիդյանն ու ջութակահար Սեւիլ Ուլուջյանը», - նշում է Արծրունին: Նրա համոզմամբ, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ երաժիշտներն ի վիճակի են լուրջ դերակատարություն ստանձնել ժողովուրդների միջեւ հարաբերությունները կարգավորելու գործում։
«Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված: Հիշեք թեկուզ այն հրաշալի համերգը, որով հանդես եկավ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբն անցած տարի՝ հյուրախաղերով ժամանելով Հյուսիսային Կորեա: Հիշենք իսրայելցի եւ պաղեստինցի երիտասարդ երաժիշտներին միավորած «Դիվան» նվագախմբի մասին, որը կազմավորեցին իսրայելցի խմբավար Դանիել Բարենբոյմն ու պաղեստինցի գիտնական Էդվարդ Սաիդը», - ասում է հայ երաժիշտը՝ հավելելով, սակայն, որ սեպտեմբերի 19-ին կազմակերպվելիք պատարագին չի մասնակցի:
«Ես գերադասում եմ Աղթամար կղզի այցելել գիշերն ու միայնակ զգալ պատմության շունչը», - Zaman-ի թղթակցին ասել է ամերիկահայ երաժիշտը՝ հիշեցնելով. - «Պատմական վկայություններ կան, որ ես Սուրբ Խաչ եկեղեցին կառուցած Գագիկ Արծրունու ժառանգներից եմ: Այս առումով ինձ համար ամենակարեւորն այն ներդրումն է, որ կարող եմ ունենալ իմ ժողովրդի մշակույթում: Ճիշտ հասկացեք ինձ, ես հպարտությամբ եմ կրում Արծրունի ազգանունը, բայց դա չի նշանակում, թե ես գտնվում եմ ազնվականներին բնորոշ պատրանքների գրկում»։
Ի դեպ՝ Շահան Արծրունին նշում է, որ դեռ 2007-ին, Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից անմիջապես հետո, նամակ էր հղել Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն՝ ցանկություն հայտնելով մասնակցել բացման արարողությանը:
«Այն ժամանակ ես այդպես էլ պատասխան չստացա: Այսօր ամեն ինչ, կարծես, այլ կերպ է ընթանում», - նշել է ամերիկահայ երաժիշտը: