Հանդեսը բացվում է Եվրամիության անդամակցությանը Թուրքիայի ձգտման 5 տարիների (պաշտոնական բանակցությունները սկսվելուց ի վեր) վերաբերյալ Եվրամիության եւ կառույցին անդամակցող ղեկավարների կարծիքները ներկայացնող անդրադարձով:
Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր ծանր հարված է ստանում Մոսկվայից:
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում:
Ծնունդով երեւանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մի քանի ամսից ռուս հանդիսատեսի դատին կհանձնի խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի կինոկատակերգություններից մեկի` «Ծառայողական սիրավեպի» նոր տարբերակը:
«Լուժկովի պաշտոնանկությունն առաջին ինքնուրույն քայլն էր, որին դիմեց Մեդվեդեւը», - համոզված է Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը:
Թուրք ազգայնականները, ի պատասխան Աղթամարում սեպտեմբերի 19-ին կազմակերպված պատարագին, մտադիր են նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում:
Հայաստանը եւ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ամբիոնը օգտագործեցին ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարություններ անելու համար:
«Ազատազրկված ադրբեջանցի բլոգերները չափազանց բարձր գին են վճարում իրենց քաղաքացիական ակտիվության եւ ժողովրդավարական հայացքների համար», - նշում են Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլիի հարազատները ԱՄՆ-ի նախագահին հասցեագրած նամակում:
Կանադական հեղինակավոր վերլուծական կենտրոնի գնահատմամբ, տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանն այսօր աշխարհի 141 պետությունների թվում զբաղեցնում է 50-րդ տեղը` նախորդ տարվա 48-րդ հորիզոնականի փոխարեն:
Ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու AGRI նախագիծը, որի իրագործման մասին պայմանագիրն ստորագրվեց անցած շաբաթ, առավելապես քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ ունի, համոզված են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները:
Ամերիկյան, բրիտանական եւ թուրքական մամուլը լուսաբանել է Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագը եւ եկեղեցու գմբեթին խաչի բացակայությունը։
Ամերիկյան Մարշալի հիմնադրամի անցկացրած հետազոտության համաձայն` թուրքերի 55 տոկոսը դեմ է հայ - թուրքական արձանագրությունների վավերացմանը:
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի օրը որոշում կայացրեց երկրում նախագահական ընտրությունները դեկտեմբերի 19-ին անցկացնելու մասին:
Մուսա լեռան լանջերին գտնվող Վաքըֆլը գյուղը, որն այսօր Թուրքիայում գտնվող միակ հայկական բնակավայրն է, կիրակի օրը կայացած քվեարկության ընթացքում կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումների փաթեթին, գրում է Zaman-ը:
Կիրակի օրը Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի մասին է պատմում հանդեսի առաջին հատվածը` մանրամասնելով քվեարկողների մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխությունները:
Թուրքիայում կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը հավանության արժանացրեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթը:
«Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական ուժերը լուրջ ուշադրություն են կենտրոնացնելու Ղարաբաղի խնդրի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Իլգար Մամեդովը:
Նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ադրբեջանական ընդդիմությունը միավորվում է:
Ուսումնական նոր տարվա մեկնարկը նշանավորվեց Թբիլիսիի հայկական դպրոցներում եւ հայկական ուսուցմամբ բաժիններ ունեցող վրացական կրթօջախներում սկիզբ առած վերակազմավորմամբ:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային քառօրյա այցից առաջ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել «խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները»:
Բեռնել ավելին