«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում վերլուծաբանը քիչ հավանական է համարել, որ մոտ ապագայում ղարաբաղյան կարգավորման ասպարեզում որեւէ լուրջ տեղաշարժ արձանագրվի: Դրա հետ մեկտեղ, Դուբնովը քիչ հավանական է համարում նաեւ ռազմական գործողությունների վերսկսումը:
«Տեսականորեն նման հավանականությունը միշտ էլ առկա է: Այն, որ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է, ավելի հաճախ, բնականաբար, ասում են Բաքվում` պնդելով. - «Եթե խաղաղ կարգավորման հնարավորությունները սպառվեն, իրենք կդիմեն այլ գործողությունների»:
«Բաքվում շեշտը դնում են հենց «այլ գործողություններ» բառակապակցության վրա, սակայն չեմ կարծում, թե դա ավելին է, քան պարզ ռազմատենչ հռետորաբանությունը», - նշում է մոսկվացի փորձագետը:
Արկադի Դուբնովը նաեւ կարծում է, որ այժմ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար լավագույն ժամանակահատվածը չէ:
«Նախեւառաջ, Հայաստանի ղեկավարությունը որոշակի ներքաղաքական դժվարություններ ունի: Մյուս կողմից ակնհայտ է, որ աշխուժացել են հակահայ հայտարարությունները Ադրբեջանի կողմից, որոնց ի պատասխան հնչում են նաեւ հակաադրբեջանական հայտարարություններ: Հայտնի է, որ վերջերս Իլհամ Ալիեւը անսպասելիորեն սկսեց խոսել այն մասին, որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Սրան ի պատասխան` նախագահ Սարգսյանը բավական կտրուկ մի պատասխան հնչեցրեց` պատմական փաստերին հղում կատարելով հերքեց Ալիեւի պնդումները: Դրանից հետո այս հռետորաբանությունը ակնթարթորեն դադարեց, բայց նստվածքն, ինչպես ասում են, միեւնույն է` մնացել է», - նկատում է Դուբնովը:
Մոսկվացի վերլուծաբանի բնորոշմամբ` միջազգային հանրությունն այսօր ամենաօպտիմալ պահվածքն է ընտրել:
«Առկա են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որ վերաբերում են ադրբեջանցի փախստականների վերադարձին հայերի կողմից գրավված տարածքներ, Lաչինի միջանցքի ճակատագրին, նաեւ հանրաքվեին, որի ընթացքում LՂՀ բնակիչները պետք է որոշեն` անկախությո՞ւն են ուզում ստանալ, թե՞ ցանկանում են լինել Ադրբեջանի կազմում: Մինչ օրս բանակցային գործընթացը դոփում է այսպիսի` արտաքին աշխարհի տեսանկյունից զուտ տեխնիկական հանդիսացող խնդիրների շուրջ: Նման պայմաններում միջնորդներն ընտրել են ամենաիմաստուն մոտեցումը: Չմիջամտելով առաջարկների էությանը` նրանք Բաքվին եւ Երեւանին առաջարկել են ինքնուրույն կերպով կողմնորոշվել», - ասում է Դուբնովը: