Հարավային Կովկասի երեք ազատական կուսակցությունների` Հայոց համազգային շարժման, Վրաստանի Հանրապետական կուսակցության եւ «Մուսավաթ»-ի միջեւ հոկտեմբերի 8-ին Պոտսդամում ստորագրված համաձայնագիրը դառնում է Ադրբեջանի նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը:
Երկրի իշխող կուսակցության` «Ենի Ազերբայջան»-ի փոխնախագահ Ալի Ահմեդովը երեքշաբթի օրը Բաքվում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պոտսդամի հռչակագրի տակ իր ստորագրությունը դնելով` «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը անտեսել է երկրի ազգային շահը:
«Համաձայնագիրը, որ հայերի հետ ստորագրեց Իսա Ղամբարը, հակասում է ադրբեջանական պետության եւ ադրբեջանցի ժողովրդի շահերին: Մեր կարծիքով` Իսա Ղամբարը պարզապես օգտագործում է կուսակցությունն իր անձնական նպատակներին հասնելու համար: «Մուսավաթ»-ի ներսում գտնվող ողջամիտ մարդիկ պետք է հստակ գնահատական տան Ղամբարի այս արարքին: Ավելին ասեմ` հայերի հետ նման համաձայնագրի ստորագրումը հակասում է «Մուսավաթ»-ի գաղափարախոսությանը», - նշել է Ահմեդովը:
Ադրբեջանցի գործիչը նաեւ խորհուրդ է տվել չմոռանալ, թե հատկապես քաղաքական որ ուժի հետ է «Մուսավաթ»-ը համատեղ փաստաթուղթ ստորագրել:
«Ադրբեջանի վրա հայկական հարձակման գաղափարական կենտրոններից մեկը հենց Հայոց համազգային շարժումն էր: Հենց ՀՀՇ-ի իշխանության տարիներին են օկուպացվել Ադրբեջանի տարածքները: Այդ կուսակցության հետ համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի դեմ է ուղղված», - նշել է Ալի Ահմեդովը:
«Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահի խոսքով` հայերից աջակցությունը ակնկալելը վերածվում է ադրբեջանական ընդդիմության ավանդական գործելաոճի:
«Յուրաքանչյուր խորհրդարանական ընտրություններից առաջ մեր ընդդիմադիրները հանդիպում են հայերի հետ եւ նրանց հետ համաձայնություն են կնքում: Պատճառն այն է, որ ադրբեջանցի ընտրողներից ընդդիմադիրներն այլեւս աջակցություն չեն սպասում եւ օգնություն են ակնկալում հայերից», - նշել է Ալի Ահմեդովը: