«Մոլորակ»-ը նաեւ պատմում է անցած շաբաթ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին, որով Հայաստանը դուրս է բերվել Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից` «Կարմիր գրքից», եւ ներկայացնում է հայաստանյան փորձագետի մեկնաբանությունները:
Հանդեսը բացվում է անդրադարձով Վրաստանում բորբոքված «լրտեսական կրքերին» ու դրա շուրջ արձագանքներին. այստեղ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների թվում են նաեւ բաթումաբնակ հայազգի գործարարներ Ռուբեն Գեւորգյանն ու Արմեն Շիկոյանը: