ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում: Այդ մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից:
«Ադրբեջանի տարածքի մի մասը գրավված է, բոլորս պարտավոր ենք աշխատել խնդրի կարգավորման ուղղությամբ»,- Բեռնում ասել է Թուրքիայի նախագահը։
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հատուկ նիստում սկսել է քննարկել խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները:
Կորեական թերակղզում վերստին լարված կացություն է. Հյուսիսային Կորեան հրետակոծել է Հարավային Կորեայի տարածքը, կան զոհեր։
Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագիրը փաստում է, որ «դաշինքը որեւէ պետություն չի դիտում որպես հակառակորդ»։
Լիսաբոնում շաբաթ օրը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում էին արգտործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ուրբաթ օրը մեկնարկող գագաթնաժողովը քննարկելու է ՆԱՏՕ-ի ապագային վերաբերող կարեւոր հարցեր եւ ընդունելու են առաջիկա տասնամյակի ռազմավարական հայեցակարգը։
Ավստրալացի պրոֆեսորը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանուըթյունը։ Ավստրալիայում Թուրքիայի դեսպանը դա անընդունելի է համարել։
Երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահը կազմակերպության Մշտական խորհրդին տեղեկացնելու է Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքի մասին:
Հիրոսիմայում ուրբաթ օրը տեղի կունենա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների 11-րդ հավաքը։
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել երկրի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի հուշագրությունը։ Գիրքը հրատարակվել է 1.5 միլիոն օրինակով եւ, ըստ մեկնաբանների, կդառնա բեսթսելեր։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեքշաբթի օրը կստանա Chatham House-ի 2010 թվականի մրցանակը։
Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա գարնանը ձերբակալվել են Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք փորձել են Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել:
ԵԱՀԿ-ի Աստանայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ` Միացյալ Նահանգները կրկին վերահաստատում է իր ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաեւ կովկասյան հակամարտություններին, այդ թվում Ղարաբաղյան կարգավորմանը։
Forbes-ը հրապարակել է աշխարհի ազդեցիկ մարդկանց ցանկը, որում տեղ են գտել քաղաքական եւ պետական գործիչներ, գործարարներ եւ նույնիսկ ահաբեկիչ։
Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը միջանկյալ ընտրություններ են: Ընտրվելու են 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատը, 100-տեղանոց Սենատի մեկ երրորդը, 37 նահանգների եւ երկու տարածքների նահանգապետները։
Հանդեսը բացվում է անդրադարձով Վրաստանում բորբոքված «լրտեսական կրքերին» ու դրա շուրջ արձագանքներին. այստեղ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների թվում են նաեւ բաթումաբնակ հայազգի գործարարներ Ռուբեն Գեւորգյանն ու Արմեն Շիկոյանը:
Երեկ Թեհրանում մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների փառատոնի մեկնարկից հետո հայերն ու ադրբեջանցիները ներքաշվել են սկանդալի մեջ։
Բեռնել ավելին