Մատչելիության հղումներ

Լիբանանում Իսրայելի հարվածներից շուրջ 220 մարդ է զոհվել

Լիբանան - Հարվածներ մայրաքաղաք Բեյրութին, 6-ը մարտի, 2026թ.
Լիբանան - Հարվածներ մայրաքաղաք Բեյրութին, 6-ը մարտի, 2026թ.

Լիբանանում Իսրայելի կողմից «Հեզբոլա» խմբավորման դեմ իրականացված հարվածներից շուրջ 220 մարդ է զոհվել, հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ հարվածների հետևանքով վիրավորների թիվը հասնում է 800-ի։

Դեռ երեկ հաղորդվում էր 102 զոհի և 638 վիրավորի մասին։

Իսրայելի Պաշտպանության բանակի և «Հեզբոլա» շարժման միջև ռազմական գործողությունները վերսկսվել են փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած գործողության ֆոնին։

XS
SM
MD
LG