Իսրայելի բանակի կողմից Հարավային Լիբանանի և Բեյրութի հարավային թաղամասերի լայնածավալ տարհանումների հրամանները լուրջ մտահոգություններ են հարուցում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր քարտուղար Վոլքեր Թյուրքն է այսօր հայտարարել։
«Զանգվածային տեղահանման հրամանների դեպքում խոսքը հարյուրավոր և հազարավոր մարդկանց մասին է», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների ղեկավարը՝ հավելելով, որ սա լուրջ մտահոգություններ է առաջացնում միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, հատկապես երբ խոսքը վերաբերում է մարդկանց ստիպողական տեղափոխմանը։
Իսրայելը գիշերը ծանր օդային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային թաղամասերին, որոնք վերահսկվում են «Հեզբոլա»-ի կողմից։ Նախապես հրահանգել էր բնակիչներին լքել այդ տարածքները, իսկ Իրանի կողմից աջակցվող խմբավորումը զգուշացրել էր իսրայելացիներին սահմանամերձ քաղաքներից ու գյուղերից հեռանալու մասին։
Երեկ Իսրայելի ռազմական խոսնակը հրապարակել էր քարտեզ, որտեղ նշված էին մայրաքաղաքի չորս մեծ շրջաններ, որտեղից մարդիկ պետք է հեռանային, այդ թվում՝ Բեյրութի օդանավակայանին հարակից տարածքները։
«Լիբանանը դառնում է հիմնական հրթիռային կետ։ Ես խորապես մտահոգված եմ վերջին զարգացումներով։ Աշխարհը հրատապ պետք է քայլեր ձեռնարկի կրակը սահմանափակելու և մարելու ուղղությամբ»», - ասել է Թյուրքն Ժնևում լրագրողների հետ խոսելիս։