Մատչելիության հղումներ

Լիբանանից հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել «Երևան» նվագախումբ-համույթը

Լուսանկարը՝ Լիբանանում Հայաստանի դեսպանության
Լուսանկարը՝ Լիբանանում Հայաստանի դեսպանության

Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական
նվագախումբ-համույթի (ուղեկիցներով՝ 87 անձ) ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ, հաղորդում է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը:

Middle East Airlines ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը որոշել է հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:

Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։

Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։

Թռիչքը կատարող օդանավն արդեն վայրէջք է կատարել Երևանում:



XS
SM
MD
LG